Եվս մեկ դատական գործով վերականգնվեց Ռուսասատանի Դաշնությունից տեղափոխված և Հայաստանում ապօրինի պահվող երեխայի խախտված իրավունքները

"Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակը ի դեմս փաստաբաններ Արա Ղազարյանի և Աշխեն Դաշյանի նախաձեռնել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի  Պ. Կ. -ի անչափահաս դստեր իրավունքների պաշտպանությունը, ով մյուս ծնողի կողմից տեղափոխվել էր Հայաստան և անօրինական պահվում էր հայաստանում՝ խախտելով "Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին" Հաագայի 25.10.1980թ. կոնվենցիայի պահանջները:

 Անչափահաս երեխան, ով ծնվել և մեծացել էր Ռուսաստնի Դաշնությունում անօրինական կերպով զրկվել էր իր սովորական բնակության վայրից, իր կրթական միջավայրից, հոր հետ շփվելու իրավունքից և տեղափոխվել էր Հայաստան:

Թիվ ԵԴ/20364/02/21 դատական գործի շրջանակներում ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից կայացվեց որոշում երեխայի վերադարձը Ռուսաստանի Դաշնություն՝ իր բնակության վայր:

Դատարանի կողմից արձանագրվել է, որ երեխայի բնակության վայրն է հանդիսացել Ռուսաստանի Դաշնությունը, երեխան իր սովորական բնակության վայրից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխվելուց հետո առ այսօր չի վերադարձվել Ռուսաստանի Դաշնություն և պահվում է Հայաստանի Հանրապետությունում առանց հոր համաձայնության, որի արդյունքում խախտվել են հոր խնամակալության իրավունքները, որոնք իրականացվել են և կիրականացվեին, եթե չլիներ Երեխայի ապօրինի պահումը Հայաստանի Հանրապետությունում: 

Առաջին անգամ ՀՀ ստորադաս դատարանը իր դատական ակտը պատճառաբանեց Հաագայի վարույթին առանձանահատուկ այնպիսի միջազգային իրավական նորմերով և նախադեպային որոշումներով , որոնք հազվադեպ են ստարադաս դատարանները կիրառում նման վարույթներով:  Այս գործով դատարանը Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի լույսի ներքո ծնողի՝ իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքին է նախապատվություն տրվել և խորը վերլուծություններով այն գնահատման արժանացրել: 

Դատարանը նաև ընգծել է անդամ պետությունների վրա Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով դրվող՝ ծնողներին իրենց երեխաների հետ վերամիավորելու պոզիտիվ պարտականությունը և այն  Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասինե 25.10.1980 թվականի Հաագայի կոնվենցիայի լույսի ներքո մեկնաբանելու անհրաժեշտության մասին: 

Առավել մանրամասը dataLex.am դատական տեղեկատվական համակարգի կայքում