Անհրաժեշտ է կենտրոնացնել միջազգային իրավական պաշտպանության ոլորտի մասնագետների ամբողջ ներուժը.

"Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակի" հիմնադիր և միջազգային փորձագետ Արա Ղազարյանը այսօր  հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ  և ներկայացրել  պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում կատարված և նախատեսվող միջազգային իրավական պաշտպանության միջոցառումները:

 

Հանդիպմանը մասնկացել են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է միջազգային իրավունքով և գործիքակազմով ընձեռվող բոլոր հնարավորություններն արդյունավետ օգտագործելու կարևորությունը և միջազգային իրավական պաշտպանության ոլորտի մասնագետների ամբողջ ներուժը կենտրոնացնելու, համակարգված ու փոխհամաձայնեցված գործելու անհրաժեշտությունը: Մանրամասը տեսանյութում