Փաստաբան Աշխեն Դաշյանը` արտակարգ դրության ժամանակ հեռավար դատավարությունների մասին

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` արտակարգ դրության ժամանակ նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել դատարանների բնականոն գործունեությանը:

Չնայած այս դրույթին, Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշումներով դատավորներին հրահանգել է հետաձգել բոլոր դատական նիստերը` բացառությամբ անհապաղ քննության ենթակա գործերի կամ իրականացնել առցանց դատավարություններ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածներով:

«Հետք»-ին իր հարցազրույցում այս թեմային է անդրադարձել փաստաբան Աշխեն Դաշյանը` նշելով, որ պրակտիկա է ձևավորվել, որ եթե կողմերից մեկը միջնորդում է հետաձգել նիստը` դատարանը հետաձգում է` անկախ մյուս կողմի դիրքորոշման:  

Փաստաբան Դաշյանի հարցազրույցին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով