Մենք առաջարկում ենք իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ և ներկայացուցչություն ֆիզիկական և իրավաբանական անձանց աշխատանքային վեճերի և աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված այլ հարցերին առնչվող ոլորտներում: Մեր փաստաբաններն ունեն հարուստ փորձ հետևյալ ոլորտներում․ աշխատանքային պայմանագրերի կազմում և դադարեցում, աշխատանքային վեճերի լուծում, աշխատավարձի վճարում, դատական ներկայացուցչություն մասնավոր և հանրային ոլորտի գործատուների դեմ, աշխատանքի խտրական պրակտիկա, աշխատանքային օրենսդրության և պրակտիկայի ելակետային հետազոտություն՝ պատվիրված տեղական և օտարերկրյա մասնավոր և հանրային կազմակերպությունների կողմից, ներառյալ պետական մարմինների էթիկայի կանոնների վերաբերյալ համապարփակ բացատրական ուղեցույցների մշակում, ինչպիսիք են ՀՀ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց էթիկայի կանոնագիրքը և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի էթիկայի կանոնագրքի վերաբերյալ ուղեցույցը:
Զանգահարեք աշխատանքային հարցերով զբաղվող մեր թիմին 010 220012 համարով և խոսեք մեր մասնագետի հետ վերոնշյալի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, ինչպես նաև եթե ունեք նշված ոլորտների հետ կապված իրավական խնդիր։