Մենք մեծ փորձ ունենք երեխաներին իրենց մշտական բնակության պետությունից ապօրինի հեռացման գործերով 1980 թ.-ին ընդունված Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին Հաագայի կոնվենցիայի շրջանակում: 2007 թվականից, երբ Հայաստանը միացավ այս միջազգային կոնվենցիային, մեր փաստաբանները մի շարք գործեր են հարուցել ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում։ Մեր փաստաբանները զբաղվել են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Հունաստանում, Վրաստանում, Մեծ Բրիտանիայում և Բելառուսում հարուցված գործերով, և մենք կարողացել են ապահովել ապօրինի հեռացված երեխաների վերադարձը Հայաստան, Ռուսաստան և Ֆրանսիա։ Միջազգային տրիբունալում այժմ ընթանում է մեր կողմից նախաձեռնված վարույթ, որը հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը՝ որպես պատասխանող պետության։ Ի լրումն, հաշվի առնելով, որ երեխայի ապօրինի հեռացումը ՀՀ իրավական համակարգում համեմատաբար նոր ոլորտ է՝ մեր փաստաբանները վերապատրաստման սեմինարներ են անցկացրել քաղաքացիական դատարանների դատավորների համար Արդարադատության ակադեմիայում և փաստաբանների համար ՀՀ փաստաբանների պալատում։