Քրեական արդարադատություն

Մեր տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց քրեական դատավարությանը առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Մենք նաև իրականացնում ենք քրեական գործերով դատական ներկայացուցչություն ներպետական դատարաններում։ Ունենք բազմաթիվ հաջողած գործեր Հայաստանի բարձրագույն դատական ատյաններում, ինչպիսիք են Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը: Մեր փաստաբանների անունները հանդիպում են այնպիսի միջազգային ատյանների որոշումներում, ինչպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն։ Մենք խորհրդատվական ծառայություններ ենք մատուցել Եվրոպական միությանը և Եվրոպային խորհրդին քրեական արդարադատությանն առնչվող տարաբնույթ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկներ և ուղեցույցներ ենք կազմել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ տեղացի իրավաբանների համար։

Մենք զբաղվում ենք դատավարական իրավունքի այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են ապօրինի ձերբակալությունը և շարունակական կալանքը, ապացույցների թույլատրելիությունը, արդար դատաքննության իրավունքի պաշտպանությունը։ Մեր փաստաբանները հանդես են եկել որպես փորձագետներ, տվել են փորձագիտական եզրակացություններ արտաքսման և արտահանձնման գործընթացներում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դատարաններում: Ինչ վերաբերում է նյութական քրեական իրավունքին, մեր փաստաբաններն իրականացնում են գույքային հանցագործություներում, փողերի լվացման մեջ մեղադրվող անձանց պաշտպանություն, այդ թվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներում (որը ներառում է նաև in rem քաղաքացիական դատավարություններ)։ Մեր փորձագետները տրամադրել են եզրակացություն և amicus curie ընթացքի մեջ գտնվող դատավարությունների կողմերի խնդրանքով։